ԵԱ. Հայ բռնցքամարտիկը շանս չի տվել թուրք մրցակցին
Հայ մարզիկը բացահայտ առավելությամբ հաղթել է թուրք բռնցքամարտիկին։ Թբիլիսիում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում փայլուն է մեկնարկել 80 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը, ով պարզապես ջաղջախել է թուրք բռնցքամարտիկին։ Առաջին երկու ռաունդներում Սիմոնյանը ուներ շատ մեծ առավելություն, իսկ երկրորդ ռաունդում մրցավարները մրցակցին դուրս հանեցին ռինգից անթույլատրելի հարվածների և անպատրաստ լինելու համար։ Այսօր տեխնիկական նոկաուտով հաղթանակ է տոնել նաև 60 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, ով առավելության է հասել մոլդովացի Իգոր Մոնդառի նկատմամբ։ Մեր պատվիրակներից Եվրոպայի առաջնությունում հաղթանակ է տոնել նաև Մահուր Մարիկյանը։
04 Հուլիս, 2021 23:26
1310
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Աշխարհի գավաթի խաղարկությունն ավարտել է մեկ արծաթե մեդալով
27 Ապրիլ, 2026 19:03
Բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր
26 Ապրիլ, 2026 17:26
Խայտառակ մրցավարություն Աշխարհի գավաթում․Բազեյանն ու Հարությունյանը դուրս մնացին պայքարից. Բռնցքամարտի ֆեդերացիա
22 Ապրիլ, 2026 22:58