200 լիտր տնական օղի` ձերբակալվածի տանը. ոստիկանություն
Ձերբակալվածի տանը հայտնաբերվել է մոտ 200 լիտր տնային պայմաններում պատրաստված օղի։ Սա հայտնում է ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ այդ օղուց գնած անձանց հայտնաբերելու, ինչպես և վտանգավոր արտադրանքը շրջանառությունից ամբողջովին դուրս բերելու ուղղությամբ։ Բոլոր այն քաղաքացիներին, որոնք ալկոհոլային խմիչք են գնել վերոնշյալ անձից, ոստիկանությունը հորդորում է չօգտագործել այն և դիմել իրավապահ մարմիններին։
Հիշեցնենք, որ այսօր 2020թ. օգոստոսի 31-ին «Արմավիրի ԲԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Արմավիր քաղաքի Լերմոնտով, Շիրազի և Բաղրամյան փողոցների 5 բնակիչ:
01 Սեպտեմբեր, 2020 21:00
1026
Գյումրի քաղաքի բնակիչը խանութում կեղծ օղիներ էր վաճառում. համայնքային ոստիկանների բացահայտումը
06 Մարտ, 2026 11:32
64-ամյա տղամարդը կեղծ օղի էր պատրաստում և իրացնում. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը
29 Հունվար, 2026 12:42
Կեղծ օղիներ պատրաստած և իրացրած անձինք վերականգնել են պետությանը պատճառված 6 մլն դրամի վնասը
22 Հունվար, 2026 11:27
Նախորդ շաբաթ գրանցվել է թունավորման 8 դեպք
16 Մարտ, 2026 12:05
Սուր էկզոգեն թունավորմամբ «Սիսիան» բժշկական կենտրոն է տեղափոխվել ընտանիքի 5 անդամ
03 Փետրվար, 2026 10:39
Ինչպես խուսափել սննդային թունավորումներից տոնական օրերին. ԱՆ
30 Դեկտեմբեր, 2025 11:35