Ուկրաինայի Զինված ուժերը կստանան նոր զենք Թուրքիայից: Այդ մասին պատմել է նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է Ինտերֆաքս-ը:

Նրա խոսքով՝ առաջիկայում զինվորականները կստանան Bayraktar-ТВ2 նոր թուրքական հարվածային անօդաչուներ: Ուկրաինացի մասնագետներն արդեն ավարտում են դրանց կառավարման մասին ուսուցումը Թուրքիայում:

Բացի այդ, մինչեւ 2023 թվականը թուրք մասնագետները կկառուցեն Ուկրաինայի համար ժամանակակից կորվետ: Ռազմանավն արդեն նախագծված է նավաշինարանում:

Ուկրաինան սկսել է բանակցությունները Bayraktar անօդաչուների խոշոր չափով գնումների մասին արդեն 2020 թվականի ամռանը: 2021 թվականի ապրիլին Կիեւն առաջին անգամ դիտարկման նպատակով կիրառել է անօդաչուն, որը գտնվում է զինված ուժերում 2019 թվականից, Դոնբասում ուժային գործողության գոտում:

Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ Bayraktar թուրքական անօդաչուներն անհրաժեշտ են երկրի համար Ռուսաստանին «զսպելու» նպատակով:

 

Աղբյուր՝ news.am

151