Սևանա լճի մակարդակը հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել` 1900.78 մ (04.07.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 4 սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 26 սմ-ով՝ տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 19.766 մլն խմ,  իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ մայիսի 25-ից հուլիսի 4-ը ներառյալ՝ 86.995 մլն խմ:

Արփա-Սևան ջրատարով հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է է 2.097 մլն խմ, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից հուլիսի 4-ը ներառյալ՝ 125.756 մլն խմ:

1100