Թեև արտահերթ խորհրդարանական ընտրություններն այլևս պատմություն են, բայց քաղաքում շարունակում են փակցված մնալ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցությունների ու դաշինքների գովազդային պաստառները:
Որպեսզի պարզենք, թե դեռ ինչքան են գովազդային պաստառմները ուղեկցելու երևանի քաղաքացիներին Araratnews.am զրուցեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ:
«Գովազդային կազմակերպությունների հետ հիմնականում մեկ ամսյա ժամկետով են պայմանագրերը կնքել իրենք: Երբ իրենց ժամկետները կլրանան պաստառները դուրս կգան: Չեմ կարծում, որ այն մարդիկ, որոնք վճարում են այդ պաստառների համար ընտրություններից հետո շահագրգռված են շարունակել վճարել»,- ասաց Կարապետյանը նշելով, որ շատ շատերը արդեն փոխարինվել են, հանվել են, բայց կան որոշները, որոնք ունեն պայմանագիր և պայմանագրի ավարտից հետո կհանվի:
Կարապետյանի խոսքով` այդ պայմանագրերը քաղաքապետարանի հետ չի կնքվում. «Պայմանագրերը կնքվում են գովազդային կազմակերպությունների հետ»:
Հիշեցնենք` հունիսի 20-ին ՀՀ-ում տեղի ունեցան ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցում էին 26 կուսակցություն և դաշինք: Ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ»-դաշինքները:
Հայկ Մագոյան