Ոստիկանները բացահայտել են թանկարժեք հեծանիվների գողություններ (տեսանյութ)

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները հուլիսի 6-ի լուսադեմին, ժամը հինգին Տիգրան Մեծի պողոտայում կանգնեցրել են մի հեծանվորդի թանկարժեք հեծանիվով հանդերձ և բերման ենթարկել: Արարատի մարզի Սուրենավան գյուղի 49-ամյա բնակիչը խոստովանել է արարքը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Պարզվել է, որ նա բռնվելուց մոտ երկու ժամ առաջ Նոր Արեշի բակերից գողացել էր երկու հեծանիվ ու քանի որ չէր կարող երթևեկել միանգամից երկու փոխադրամիջոցով, դրանցից մեկը թաքցրել էր մի խուլ անկյունում: Տղամարդը թաքստոցից ներկայացրել է երկրորդ հեծանիվը:
Քրեական հետախույզներին հաջողվել է նաև գտնել հեծանիվների տերերին: Հանգամանքները պարզվում են:
10 Հուլիս, 2021 02:22
1563
Ուժի մեջ են մտել «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում մի շարք փոփոխություններ և լրացումներ
27 Օգոստոս, 2025 15:14
Քվոտա սահմանվեց ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ
29 Փետրվար, 2024 15:51
«Թանկարժեք տղան»՝ Լեւոն Քոչարյանը, կհամաձայնի՞ դառնալ մինչև քոք մաշված՝ «պապայի պրոյեկտի» անդամ
05 Նոյեմբեր, 2023 02:00