Մեսսին ու Նեյմարը՝ Ամերիկայի Գավաթի լավագույն խաղացողներ
Տեխնիկական վերլուծության խումբը՝ ԿՈՆՄԵԲՈԼ-ը միանգամից երկու խաղացողի է ճանաչել Ամերիկայի Գավաթի լավագույն ֆուտբոլիստ։
Ընտրությունը կանգ է առել Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի ու Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի վրա, որոնց թիմերը միմյանց կհանդիպեն եզրափակչում։ Նեյմարը մրցաշարում խփել է 2 գոլ ու դարձել 3 արդյունավետ փոխանցման հեղինակ, իսկ Մեսսին՝ 4 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։
Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի կայքի հայտարարության մեջ նշվում է, որ անհնար էր ընտրել միայն մեկ ֆուտբոլիստի, երբ մրցաշարում երկու լավագույններն են։
Բրազիլիայի ու Արգենտինայի միջև եզրափակիչը կկայանա հուլիսի 11-ին Երևանի ժամանակով 04:00-ին։
Աղբյուր ArmSport.am
10 Հուլիս, 2021 22:14
781
Մեսսին առողջական խնդրի պատճառով կարող է բաց թողնել Նիցայի դեմ խաղը
30 Նոյեմբեր, 2021 22:20
Լիոնել Մեսսին հայտավորվել է ՊՍԺ-ի առաջիկա խաղին
29 Օգոստոս, 2021 18:03
1 մլն դոլար. անձեռոցիկը, որով Մեսսին մաքրել է արցունքները «Բարսելոնա»-ին հրաժեշտի ժամանակ, հանվել է վաճառքի
13 Օգոստոս, 2021 18:49
Պառավի ուլերը Եվրոպայում․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել
17 Ապրիլ, 2024 23:53
Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 18-ի համար
17 Ապրիլ, 2024 23:07
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել
17 Ապրիլ, 2024 22:47