ԱԱԾ աշխատակիցներն այսօր՝ հուլիսի 14-ին, բերման են ենթարկել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության դեպարտամենտի ղեկավար Արամ Գասպարյանին:

Վերջինս բերման ենթարկելու ժամանակ լրագրողներին ասաց, որ չգիտի, թե ինչու են իրեն բերման ենթարկում. «Դե ինչ ասեմ, ինձ համար ԱԱԾ-ի առաջվա կոլեգաներս են, երեւի կարոտել են, տանում են»:

Նրա հետ միասին բերման ենթարկեցին նաեւ կոմբինատի մեկ այլ աշխատակցի, որը նշեց, որ ինքը նաեւ Կապան համայնքի ավագանու անդամ է եւ ինքն էլ չգիտի, թե ինչու են տանում:

Այս առնչությամբ «Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի պատասխանատու Վազգեն Սաղաթելյանը Facebook-ի իր էջում տեղադրել է Արամ Գասպարյանի լուսանկարն ու գրել. «ԱԱԾ փոխգնդապետ Արամ Գասպարյանն ա՝ Ալֆայի Չիկոն։ Արցախյան առաջին պատերազմի մասնակից, ով անցավ ողջ պատերազմը՝ ստանալով հրազենային վիրավորում պարանոցի հատվածում, և միայն հրաշքով ողջ մնաց։ Չնայած առողջական խնդիրներին, մի քանի լուրջ վիրահատությունների՝ թե Ապրիլյան ու թե վերջին պատերազմի առաջին օրերից եղել է Արցախում։ 20 տարի ծառայել է Ազգային անվտանգության ծառայությունում, կանգնած է եղել հայկական «Ալֆա» ջոկատի կերտման ակունքներում։ Պարգևատրվել է

«Մարտական ծառայության» մեդալով, ՀՀ ԱԱԾ և ոստիկանության բազմաթիվ պատվոգրերով, ԱԱԾ հոբելյանական մեդալով: Թոշակի անցնելուց հետո աշխատում է ԶՊՄԿ-ում՝ որպես անվտնագության դեպարտամենտի ղեկավար։ Այսօր «Ալֆան» նրան բերման է ենթարկում՝ առանց որևէ պատճառի կամ բացատրության՝ փաստացի կատարելով քաղաքական պատվեր։ Լրագրողը հարցնում է՝ ինչի՞ համար են Ձեզ տանում, ժպտալով ասում ա եսիմ, երևի կարոտել են նախկին կոլեագներս:

Հ.Գ. երկերոդ նկարը արցած է վիրավորումից կարճ ժամանակ անց:

Տեսանյութը մեկնաբանություններում

4527