«Ժող ջան, վերջին օրերին շատացել են Instagram, Facebook կոտրելու դեպքերը։ Ցավոք սրտի, սա արդեն հիմնականում ադրբեջանցիների ձեռքի գործը, այլ տեղացի հմուտ թաթիկների։ Որոնք էջերը գողանում են, հետո սպառնում նամակագրությունները հրապարակել, ու գումար ուզում վերադարձնելու համար»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը կրկնելով  մի քանի կարեւոր կանոն․

«ա․ Սոցցանցերի անունից եկած էլեկտրոնային նամակներում ոչ մի հղումների մի կտացրեք։ Կարեւոր բաները ձեզ կգան նաեւ որպես ծանուցում հենց սոցցանցում։

բ․ Սոցցանցերում եւ էլեկտրոնային փոստում գաղտնաբառերը պետք է լինեն ունիկալ, չկրկնվեն մեկ այլ հարթակի գաղտնաբառի հետ

գ․ Եթե գլուխ հանում եք, ապա միացրեք երկփուլային վավերացումը։ Միացնելուց հետո չմոռանաք նաեւ բեքափ կոդերը արտագրել ու պահել պարտադիր։ Ավելի մանրամասն մի հատ հին տեսանյութ ունեմ ֊ բայց մեջինը հիմա էլ է ակտուալ ֊ https://www.youtube.com/watch?v=lUr6Yq-Ji9k

դ․ Եթե արդեն ձեզ լոմել են ֊ ապա ինստագրամում օգտվեք վերականգնելու համար այս հղմամբ https://help.instagram.com/149494825257596...

իսկ ֆեյսբուքում ֊ այս հղմամբ https://www.facebook.com/hacked

ե․ Միշտ մի բան անելուց երկու անգամ խորը շունչ քաշեք, մի շտապեք։

Շնորհակալություն ուշադրության համար»:

657