2022/23 մրցաշրջանից Իտալիայի ֆուտբոլի առաջնությունում թիմերը չեն կարողանա կանաչ գույնի մարզահագուստով խաղալ, հաղորդում է Football Italia-ն: Ինչպես նշում է թերթը, արգելքը հիմնականում պայմանավորված է հեռուստաընկերությունների շահերով, որոնք վախենում են, որ խաղացողների համազգեստը կմիաձուլվի մարգագետնի հետ, և դա բացասաբար կանդրադառնա հեռուստատեսային պատկերի վրա: Լիգան ակումբներին մեկ տարի ժամանակ կտա՝ հարմարվելու փոփոխություններին, ուստի սահմանափակումները չեն կիրառվի գալիք մրցաշրջանում:
Անցած մրցաշրջանում մի քանի ակումբներ օգտագործել են կանաչ երանգներ, ինչպիսիք են «Ատալանտան» և «Լացիոն», իսկ «Սասուոլոյի» հիմնական հավաքածուն ունի կանաչ և սև գծեր: 

 

864