«Հայաստան» ընդդիմադիր դաշինքի անդամ,«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանը վերցնելու է պատգամավորական մանդատը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը:

Հիշեցնենք` այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, որոշեց ազատ արձակել Արմեն Չարչյանին` 15 միլիոն դրամ գրավի և չհեռանալու մասին ստորագրության դիմաց։

1416