Արտակ Դավթյանը այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանի ուղեկցությամբ հուլիսի 20-ին այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն։
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը հյուրերին ծանոթացրել է կենտրոնի հնարավորություններին, առանձնահատկություններին, բուժման մեթոդներին, ինչպես նաև վիրավոր և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների սոցիալական աջակցության ծրագրերին։
Ա․ Մուրադյանը ԶՈւ գլխավոր շտաբի պետին է ներկայացրել համագործակցության ծրագրեր, քննարկվել են առաջիկա անելիքները։
Այցի ավարտին գեներալ-լեյտենանտ Ա․ Դավթյանը «Հայ զինվոր» անվամբ խորհրդանշական հուշանվեր է հանձնել կենտրոնին։
21 Հուլիս, 2021 20:58
1299
Ժաննա Անդրեասյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն
15 Սեպտեմբեր, 2026 18:21
Աշխատատեղեր ու արդիական ենթակառուցվածքներ. Հայէկոնոմբանկն ամփոփել է Զինվորի տան հետ 2025թ. սոցիալական ծրագիրը
23 Հուլիս, 2026 17:50
Հանրապետության նախագահն այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր
18 Փետրվար, 2026 21:08
Մարտունիում մեծարել են համայնքի երկու ամենատարեց կանանց
02 Հոկտեմբեր, 2026 12:42
Politico-ի լրագրողին թույլ չեն տվել մուտք գործել Սպիտակ տուն՝ չնայած դատարանի որոշմանը
24 Սեպտեմբեր, 2026 17:22
Թրամփն արգելել է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը Սպիտակ տուն
19 Սեպտեմբեր, 2026 17:41