Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեսանյութում երևում են այն ֆուտբոլիստները, որոնք առաջին անգամ հանդես կգան ազգային հավաքականի կազմում։

Այս մասին տեղեկանում են ՀՖՖ-ի Ֆեյսբուքի պաշտոնական էջում հրապարակված տեսանյութից:

 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեսանյութ է հրապարակել, որում ներկայացրել է ազգային հավաքականի 7 նորեկներին։

 

Ազգերի լիգայի մրցաշարի ընտրական խաղերի նախապատրաստման շրջանակում ազգային հավաքական են առաջին անգամ կանչվել դարպասապահ Դավիթ Յուրչենկոն («Շախտյոր», Կարագանդա, Ղազախստան), խաղացողներ Սոլոմոն Ուդոն ( «Շիրակ», Գյումրի), Արթուր Գրիգորյանը («Փյունիկ»), Խորեն Բայրամյանը («Ռոստով», Ռուսաստան) , Արշակ Կորյանը («Խիմկի», Ռուսաստան), Վահան Բիչախչյանը («Ժիլինա», Սլովակիա), Անգուլո Վբեյմարը («Գանձասար-Կապան»):

 

Տեսանյութից պարզ է դառնում, որ 18 համարի մարզաշապիկը, որով հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, կհագնի Վահան Բիչախչյանը։

 

Մանրամասները` տեսանյութում

 

 

851