Մինչեւ կլուծվի փոխհատուցման հարցը բնակիչները կապրեն հյուրանոցում: Araratnews.am-ին ասաց Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի պետի տեղակալ Տարոն Գևորգյանը ի պատասխան հարցին` արդյոք մինչեւ Ամանոր  բնակարանների հարցը կլուծվի: 

Դեռ հայտնի չէ` երբ կլուծվի Ռայնիսի փողոցի բնակիչների բնակարանների խնդիրը, քանի որ մասնագիտական գնահատականը վերջնական չէ: «Այդ հարցը քաղաքապետի ենթակայության տակ է, ակտիվ աշխատում են այդ մարդկանց բնակարանների հարցը լուծելու, բայց ժամկետ չենք կարող նշել»,- մանրամասնեց քաղաքապետարանի ներկայացուցիչը: 

Հիմա հյուրանոցում ապրում է 29 բնակիչ: Նրանց կեցության ծախսը վճարում է քաղաքապետարանի համայնքային բյուջեից:

Հիշեցնենք` օգոստոսի 26-ին, ժամը 07:18-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։ Փլատակներում եղել է 3 քաղաքացի, որոնց դուրս են բերել: Նրանցից մեկը արդեն մահացած է եղել, իսկ մյուս երկուսը տեղափոխվել է  «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Ավելի ուշ մահացել է նաև նրանցից մեկը: 

Սոնա Դավթյան

 

340