ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Արարատը» մրցում էր լեհական «Շլյոնսկի» հետ։

Առաջին խաղը կայացավ Գյումրու Քաղաքային մարզադաշտում և ավարտվեց լեհական թիմի հաղթանակով՝ 4։2 հաշվով։

Հանդիպման սկիզբը հանգիստ պայքարում անցավ։ Երկու թիմերը մեծ ուժերով չէին գրոհում՝ սպասելով մրցակցի սխալին։

Խաղի առաջին վտանգավոր պահը ստեղծեց «Արարատը»․ շատ մոտ տարածությունից շեղ հարվածեց Մորի Կոնեն։ Բիչախչյանի թիմը չօգտագործեց իր պահը ու «պատժվեց»։ 20-րդ րոպեին անկյունայինից կատարած փոխանցումից հետո «Շլյոնսկի» կազմում գոլով աչքի ընկավ Գոլան։

Գոլից հետո «Արարատը» ստիպված էր ակտիվանալ։ Լավ հնարավորություն գոլի հեղինակ դառանոլը Մորի Կոնեն ու Սերժ Դեբլեն։ Մրցակիցը նույնպես ակիվ էր ու վտանգավոր պահեր ուներ, սակայն Վսևոլոդ Երմակովը բոլոր դեպքերում փրկեց «Արարատին»։

Երկրորդ խաղակեսի մեկնարկը շատ բուռն էր։ «Արարատը» միանգամից նետվեց առաջ և 45-րդ րոպեին Խուան Բռավոյի գլխի հարվածը դիպուկ ստացվեց՝ 1։1։

Հաջորդ իսկ գրոհը «Շլյոնսկի» համար գոլային էր։  50-րդ րոպեին Ֆաբիան Պիասեչկին կրկին առաջ մղեց հյուրերին։

Այս գոլից հետո էլ ավելի բաց ֆուտբոլ սկսեց ընթանալ։ Վտանգավոր պահերը հաջորդում էին մեկը մյուսին։ Խաղի 70-րդ րոպեին էլ Պիխը հաշիվը դարձրեց 3։1

Հանդիպման վերջնամասում թիմերը կրկին մեկական գոլով փոխանակվեցին։ «Արարատի» կազմում հեռահար հարվածով գոլի հեղինակ դարձավ Ռազմիկ Հակոբյան, իսկ հյուրերից մրցավարի ավելացրած առաջին րոպեին դուբլ գրանցեց Պիխը։

Այսպիսով, «Շլյոնսկը» հաղթեց առաջին խաղում։ Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 29-ին։

1091