Հայաստանի շրջանների զգալի մասում հուլիսի 23-24-ը, 27-ին առանձին շրջաններում, 28-ին հիմնականում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացրին  ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,  քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 23-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 24-26-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։ 

Երևան քաղաքում՝ հուլիսի 23-ի կեսօրից հետո հնարավոր է, 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ: Հուլիսի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

356