Korrespondent.net-ը ներկայացրել է այս աշնան համար ամենաակտուալ սերիալները:

 

Воспитанные волками. «Գայլերի կողմից դաստիարակվածները»

 

Ռիդլի Սքոթի ֆանտաստիկ դրաման պատմում է երկու անդրոիդների մասին, որոնց խնդիրը երկու երեխաներին խորհրդավոր, չհետազոտված մոլորակում խնամելն ու դաստիարակելն է՝ կործանված Երկրում բնակչությունը վերականգնելու նպատակով:

 

 

Молодой Валландер.  «Երիտասարդ Վալանդերը»

 

Կուրտ Վալանդերը շվեդական ոստիկանության հայտնի տեսուչ է և իսկական մասնագետ: Յուրաքանչյուր հետաքննություն նրա համար շատ կարևոր է, որի համար նա ջանք ու եռանդ չի խնայում: Այդ պատճառով էլ երբեմն նրա գործողությունները հակասում են վերադասի հրամաններին, բայց նա միայն մտածում է ՝ ի վերջո գործը կլուծվի, թե ոչ:

Այս պատմությունը նրա երիտասարդության և  կարիերայի մեկնարկի մասին է, երբ նա պարզապես ոստիկանության ակադեմիայի երիտասարդ և անփորձ շրջանավարտ էր:

Բայց նույնիսկ այդ ժամանակ նա ցույց է տալիս իրական դետեկտիվի խանդավառությունն ու մարդասիրությունը և մարդկանց օգնելու ու հանցագործներին բռնելու ցանկությունը:

 

 

Успеть за две недели «Հասցնել երկու շաբաթում»

 

Երիտասարդ Քիմ Նոուկսը (Արյան՝ «Գահերի խաղից») քաղաքակրթությունից հեռու է մեծացել:

 

Մայրը ամուսնու խորհրդավոր մահից հետո նրան անապատ է տարել: Կինն իր դստերը սովորեցրել է վայրի բնության մեջ գոյատևելու հմտությունները:

 

Մի օր Քիմը գնում է հոր գերեզման՝ նրա հիշատակը հարգելու, բայց անմիջապես հայտնվում է անախորժությունների մեջ: Անհավատալի պատահականությամբ, Քիմը ձեռքերում հայտնվում է հսկայական պայուսակ ՝ գողացված փողերով, և այժմ նա ստիպված է թաքնվել ոստիկանությունից և գանգստերից ՝ անծանոթ տղաների ընկերակցությամբ:

 

 

Мы те, кто мы есть «Մենք այն ենք, ինչ կանք»

 

14-ամյա տղան և աղջիկը ապրում են Վենետիկի մերձակա ամերիկյան ռազմաբազայում, որտեղ և ծանոթանում են: Սերիալը նրանց ընկերության ու սիրո մասին է:

 

 

Третий день «Երրորդ օրը»

 

Գլխավոր հերոսը Սեմն է, որին անհայտ ուժերը բրիտանական ափերին մոտ գտնվող մի փոքրիկ կղզի են տանում:

 

Քարտեզի վրա չգտնվող կղզու որոշ բնակիչներ խորհրդավոր ծեսեր են կատարում, որոնք Սեմի մոտ ցավալի հիշողություններ են արթնացնում:

 

 

Рэтчед «Ռետչեդ»

 

Սերիալը բուժքույր Ռետչեդի մասին է, որտեղ նկարագրվում է նրա՝ բուժքրոջից հրեշ վերափոխումը:

 

 

Правило Коми «Կոմիի կանոնը»

 

Սերիալի սյուժեի հիմքում ՀԴԲ նախկին տնօրեն Ջեյմս Կոմիի «Նվիրվածության վերջին աստիճանը» գիրքն է: Այն պատմում է 2016-ի ԱՄՆ նախագահական ընտրությունների մասին:

Այս ընտրություններում հաղթանակ տարած Թրամփին Կոմին բնութագրում է որպես անբարեխիղճ մարդ, ով Կրեմլի հետ սերտ կապեր ունի:

 

 

Птица господа милосердного «Ողորմած տիրոջ թռչունը»

 

Սերիալը պատմում է մի երիտասարդ ստրուկ Օնիոնի (Սոխի) մասին, ում հայրը սպանվում է ստրկատիրոջ և կործանիչ Բրաունի բախման արդյունքում: Օնիոնին աղջկա տեղ են դնում և ընդունում մի բանակ, որը դեմ էր ստրկությանը:

 

 

Отыграть назад «Հետ նահանջել»

 

Սերիալը պատմում է Նյու Յորքի հաջողակ հոգեբույժ Գրեյսի (Նիկոլ Քիդման) մասին, որի կյանքը իր առաջին գրքի տպագրությունից առաջ շրջադարձորեն փոխվում է :

 

760