«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

Քոչարյանը որոշեց «Հայաստան» դաշինքի ղեկավարի պաշտոնում առաջադրել ոչ թե ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանի, այլ Սեյրան Օհանյանին։ Արդյո՞ք այսպիսով Քոչարյանը պատժում է ՀՅԴ-ին։
– ՀՅԴ-ն ընկել է «մոր փորը» ի՞նչ պատժվելու մասին է խոսքը, երբ նրանք մանդատներ են ստացել ու լիարժեք հնարավորություն ունեն տանիքավորելու և՜ Օպերայի տարածքում, և՜ Երևանի այլ ՙՙյուղոտ՚՚ վայրերում տեղակայվող իրենց բիզնեսները: Իշխան Սաղաթելյանն էլ խմբակցության ղեկավարի հոգսերի փոխարեն պետք է հոգա իրա ընտանական բիզնեսների մասին՝ ահագին պարտքեր ունի փակելու: Իսկ ՙՙՀայաստան՚՚ անվանումով բիզնես-պրոեկտի մասին այսուհետև մտածելու է Արցախից փախած դղյակատեր գեներալ Սեյրան Օհանյանը: Եվ դա միանգամայն տրամաբանական է, եթե հաշվի առնել այն, որ «Հայաստան» դաշինքը նպատակ է դրել ամեն գնով պահել ղարաբաղցիների բազմահազարանոց բանակը Երևանում՝ բացառելով նրանց վերադարձը Արցախ և դրանով իսկ արդարացնելով Իլհամ Ալիևի օր առաջ արված հայտարարությունն այն մասին, որ Ղարաբաղում մնացել է ընդամենը 25 հազար հայ և որ այդ 25 հազարին կարգավիճակ տալը զավեշտալի է: Նրանք պետք է մնան Հայաստանում, որպեսզի կլանի օգտին կանխորոշեն հաջորդ ընտրությունների արդյունքները՝ ի՜նչ Արցախ, ի՜նչ բան, նրանք այլևս պատգամավոր են, այլ ոչ թե գեներալ կամ դաշնակցական ազատամարտիկներ: Այո՝ «Արցախ» բիզնես-պրոեկտը մնաց անցյալում և այլևս դիվիդենտներ չի կարող բերել, ուստի այսուհետև պետք է ապավինել «Հայաստան» բիզնես-պրոեկտին:

Օրերս Քոչարյանը իր հարցազրույցում ակնարկել էր, որ իշխանությունը «դարձյալ կիրառելու է պլանավորված պարտության տեխնոլոգիա և ստորագրվելու է հերթական փաստաթուղթը , հերթական զիջումը»։ Ինչի՞ մասին է խոսում Քոչարյանը։

-Դե՜ Քոչարյանը գնալով նմանվում է անեկդոտների հայտնի հերոս Շպիոն Օնիկին: Միշտ ձգտում է մի քայլ առաջ ընկնել Մարիա Զախարովայից և հերթական անգամ Շպիոն Օնիկի նման ապացուցել այն, ինչը վաղուց բոլորին հայտնի է՝ ինքը Մարիա Զախարովայից ոչ պակաս ինֆորմացված է Կրեմլի մտադրությունների մասին: Մարդը տասը տարի է մոսկովյան «Սիստեմայի» գործակալ է է և այնքան էր կտրվել Հայաստանից, որ ընտրություններում «կրելու» հույսեր ուներ: Միթե՞ արժի դրանից հետո հատուկ ենթատեքստեր փնտրել նրա ասածների հետևում, երբ այդ ենթատեքստերը նրա ասուլիսներից մեկ-երկու օրից բացահայտվում են Լավրովի կամ Մարիա Զախարովայի կողմից։

Մանրամասն՝  սկզբնաղբյուր կայքում

1617