Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: ժամը 22:001-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ավտոմեքենան կանչով մեկնել է Հալաբյան 22 շենք, սակայն շենքի բաց տարածքում ԽՍՀՄ տարիներին կառուցված ստորգետնյա ավտոտնակների հատակը ծակվել է և հրշեջ մեքենան մասամբ կիսակողաշրջվել է:

Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական վարչության պետ Առնոլդ Հարությունյանն ու Երևանի փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանը:

 Այս պահին փրկարարները փորձում են հատուկ միջոցներով ավտոմեքենան դուրս բերել, քանի որ կա վտանգ՝  եթե ծանր տեխնիկա մտնի, հնարավոր է, փլուզում տեղի ունենա:

Ավտոտնակների այդ հատվածում տիրում է գարշահոտություն, հակասանիտարական վիճակ, ինչի պատասխանատուն ավելի շատ բնակիչներն են, իսկ Աջափնյակ վարչական շրջանի պատասխանատուները այս դեպքից հետո պետք է հետևություններ անեն, տեղադրեն հատուկ ցուցանակներ, իսկ շենքի լիազոր մարմնին կամ համատիրությանը պարտավորեցնեն այդ հակասանիտարական վիճակը վերացեն:

587