![](https://araratnews.am/admin/images/1627568897.jpg)
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը։
–Պարոն Սասունյան, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երեկ ձայների մեծամասնությամբ ընդունեց կոնգրեսական Ֆրենկ Փալոնի առաջարկած օրենսդրական փոփոխությունը, որը սահմանափակում է Ամերիկայի կողմից ռազմական օգնության տրամադրումը Ադրբեջանին: Ի՞նչ նշանակություն ունի այս փոփոխությունը և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ։
–Պետք է նշեմ, որ այս որոշումն ընդունվել է Ներկայացուցիչների պալատի կողմից և այժմ պետք է սպասենք, որ Սենատն էլ ընդունի, որպեսզի այն ավելի ուժեղ ազդեցություն ունենա։ Առայժմ վաղ է խանդավառվել, որովհետև գործընթացը չի ավարտվել։ Ինչ վերաբերում է Ներկայացուցիչների տան որոշմանը, ապա իմ վերլուծությունն այն է, որ այն հայության համար երկու տեսակ օգուտ ունի։ Մեկն այն է, որ Ադրբեջանի օգնությունը կրճատվում կամ չեղարկվում է, իսկ երկրորդն այն է, որ ամերիկահայությունը՝ նաև ՀՀ կառավարությունը անընդհատ պայքարի մեջ է իր թշնամիների դեմ, այսպիսով փաստորեն պրոցեսը ընդգրկում է մի շատ մեծ քաղաքական պայքար ամերիկահայության համար ընդդեմ Թուրքիայի ու Ադրբեջանի ու իրենց միլիոնավոր դոլարներով Վաշինգտոնում առած լոբբիստների։ Սա մեծ պարտություն է Ադրբեջանի համար քաղաքական տեսակետից՝ անկախ բուն օգնության կրճատումից կամ չեղարկումից։
-Մենք սա կարո՞ղ ենք համարել պաշտոնական Վաշինգտոնի մոտեցում։ Ինչքանո՞վ է Պետդեպը կիսում այդ մոտեցումը։
-Ըստ ամերիկյան օրենքների, Կոնգրեսն է, որ պատասխանատու է փողերը հատկացնելու համար։ Իրենք են որոշում, ուստի սա պաշտոնական ԱՄՆ-ի դիրքորոշումն է։ Ինչ վերաբերում է փող հատկացնելուն, դա Կոնգրեսն է որոշում, վերջին խոսքը Կոնգրեսինն է։ Այս ոլորտում Կոնգրեսի որոշումը Ամերիկայի որոշումն է։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում