
Տոկիոյում ընթացող 32-րդ Օլիմպիական խաղերին բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) 1/6 եզրափակիչում ռինգ դուրս եկավ Ադրբեջանը ներկայացնող Ջավիդ Չելեբիևի հետ։ Նա անցկացրեց երեք ռա
2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019-ի Եվրոպական խաղերի հաղթող, 2018 և 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը առաջին ռաունդում զիջեց ադրբեջանցի մարզիկին։
Երկրորդ ռաունդում մրցավարները առավելությունը տվեցին հայ մարզիկին։ Բաչկովը վաստակեց 5 միավոր։
Երրոդ ռաունդում էլ մրցավարները կրկին հաղթանակը տվեցին Բաչկովին՝ 4։1։ Այսպիսով Հովհաննես Բաչկովը նվաճեց քառորդ եզրափակիչի ուղեգիր։
1/8 եզրափակիչում մենամարտ էր անցկացրել Անտիգուան ներկայացնող Ալսթոն Ռայանի հետ։
Հովհաննեսը քառորդ եզրափակիչում կմենամարտի Ուզբեկիստանը ներկայացնող՝ աշխարհի բրոնզե մեդալակիր, Ազիայի առաջնության ոսկե և բրոնզե մեդալակիր Էլնուր Աբդուռայմովի հետ։