Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Պետրոս աբեղա Ազարյանը: Տնօրինության համար հիմք է ծառայել Պետրոս աբեղայի` եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին խնդրագիրը:

Այս մասին իրազեկում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Նորայր Ազարյան ավազանի անունով:

1131