Արման Աթասյանը կազդուրվելուց և հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կզորացրվի:

Գեղարքունիքի մարզում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի հետևանքով ծանր վիրավորում ստացած Արման Աթասյանի վիճակը բավարար է, նա տեղափոխվել է հիվանդասենյակ: Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արմանի հայրը` Գուրգեն Աթասյանը:

«Արդեն հիվանդասենյակ են տեղափոխել տղայիս, ևս մեկ վիրահատություն կանեն աղիների հետ կապված, արդեն կամաց-կամաց կազդուրվում է»,-ասել է հայրը:

Նրա խոսքով`Արմանը կազդուրվելուց և հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կզորացրվի:

Նշենք, որ Արմանը մեկ անգամ ևս վիրահատվել էր, հեռացրել են նրա երիկամներից մեկը:
 

625