Միացյալ Թագավորությունում բնակվող հայերը, քրդերն ու կիպրոսցիները նամակով դիմել են Մեծ Բրիտանիայի վարչապետին՝ Անկարայի դեմ պատժամիջոցներ կիրառելու՝ Քրդստանում Թուրքիայի ռազմական գործողությունները դադարեցնելու համար, ինչը տարածաշրջանում թուրքական աճող ագրեսիայի մաս է կազմում:

Ապրիլին Թուրքիան ռազմական երկու լայնածավալ գործողություններ է իրականացրել Քրդստանի հյուսիսային շրջաններում Քրդական աշխատավորական կուսակցության դեմ: Ռազմական գործողությունների նպատակը եղել է քրդերի ակտիվությունը նվազեցնելը և Թուրքիա ու Սիրիա մուտքը կասեցնելը:

«Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմում Ադրբեջանին Թուրքիայի աջակցությունը և ընդհանուր դիրքորոշումը նրա սահմանակից շրջաններում կարող է միայն բնութագրվել ագրեսիվ»,- նշվում է նամակում:

492