Տոկիո 2020. Հայազգի թենիսիստը նվաճեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի արծաթը

Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը Տոկիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր դարձավ ՝ օլիմպիական մրցաշարի եզրափակիչում պարտվելով գերմանացի Ալեքսանդր Զվերեւին: Հանդիպումն ավարտվել է 6:3, 6:1 հաշվով:
Բրոնզե մեդալը նվաճեց իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստան ՝ 3-րդ տեղի համար խաղում հաղթելով աշխարհի առաջին ռակետ սերբ Նովակ Ջոկովիչին:
01 Օգոստոս, 2021 18:01
4310