Հարգելի՛ վարդենիսցիներ,

Սույն թվականի հուլիսի 30-ին Վարդենիս համայնքի ղեկավար կազմը՝ համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի գլխավորությամբ համայնքապետարանում ընդունեց Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, Ռուսաստանի առաջնության մեդալակիր, Ռուսաստանի սպորտի վարպետ, Դիգորայի «Դինամո» ակումբի սան և 2021 թվականի Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Ֆերդինանտ Կարապետյանին, ով՝ վերադառնալով Օլիմպիական խաղերից, ցանկություն էր հայտնել այց կատարելու իր ծննդավայր Վարդենիս:

Այցի շրջանակներում համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը ներկայացրեց սպորտի զարգացման հեռանկարները և ոլորտում ունեցած ձեռքբերումները:

Ֆերդինանատ Կարապետյանը՝ ուշադրության առանցքում ունենալով համայնքում սպորտային ոլորտի զարգացման դինամիկան, ընդգծեց «Ձյուդո» մարզաձևի կայացման և զարգացման կարևորությունը և հնարավոր համագործակցությունը, ինչպես նաև նշեց, որ նման այցելությունները Վարդենիս համայնք կկրեն շարունակական բնույթ:

1448