Սև ծովում սկսվել է հակաականային «Դայվ-2021» զորավարժության ակտիվ փուլը՝ Ուկրաինայի, Վրաստանի, Բուլղարիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Ռումինիայի ռազմածովային ուժերի մասնակցությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը

Ինչպես նշվում է, մարտավարական ստորաբաժանումների կազմում հնարքների մշակում է տեղի ունենում անդամ երկրների՝ սուզվելու համար նախատեսցված նորագույն սարքավորումների, ուկրաինական ռազմածովային ուժերի որոնողափրկարարական նավի հատուկ սարքավորումների և ռումինական նավի հիդրոգրաֆիկ համալիրի կիրառմամբ:

Զինվորականները զույգերով սուզվում են ավելի քան 30 մետր խորությամբ: Հավելյալ ուշադրություն է դարձվում բուժօգնություն հատկացնելու գործողությունների մշակմանը:

Ռումինիայի նավում զորավարժությունների մասնակիցներին ծանոթացրել են օվկիանոսագիտական, օդերևութաբանական, տեղագրական և հիդրոգրաֆիական սարքավորումների աշխատանքին:

2064