Ռեփեր Թիմուր Յունուսովը (Տիմատին) Instagram-ում հայտարարել է, որ լքում է Black Star լեյբլը: Նրա խոսքով՝ դա գործընկերների կշռադատված որոշումն է։

«Տղաները (Black Star,- խմբ.) ցանկանում են իրենց գործում լինել «Գուգլ», «Ամազոն», իսկ ինձ ավելի մոտ է Իլոն Մասկի հայեցակարգը։ Հուսամ` հասկանում եք, թե ինչի մասին եմ խոսում»,- գրել է Տիմատին:

Յունուսովը շնորհակալություն է հայտնել գործընկերներին համատեղ աշխատանքի համար՝ նշելով, որ ինքն այժմ «ամբողջական ցանկով և առևտրային նշաններով անկախ գործակալ է»: Նա հավելել է, որ պատասխանատու չէ և այլևս չի զբաղվում ընկերության ոչ մի արտիստի հետ, ինչպես նաև ոչ մի կապ չունի ընկերության հետագա գործունեության հետ: «Ես մեծ, անկախ ծրագրեր ունեմ։ Իսկ ձեր շատ հարցերին կպատասխանի սեպտեմբերի վերջին թողարկվող իմ նոր ալբոմը»,- եզրափակել է ռեփերը։

mamul.am

3502