Ոստիկանության Կոտայքի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի Ամառանոցային 4-րդ փողոցում մարդ է մահացել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբերի ծառայողները Ձորաղբյուր գյուղի Այգեգործական 21-րդ թաղամասի տներից մեկում հայտնաբերել են 48-ամյա տղամարդու դին՝ ծակած-կտրած վերքերով:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տղամարդուն սպանել էր նրա 16-ամյա որդին։ Պատանին հայտնաբերվել է Երևանի Մոսկովյան փողոցում և բերման ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին: Նա ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին և հորը սպանելու կասկածանքով ձերբակալվել:
Ոստիկանությունը ձեռնարկվումէ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:

259