Օգոստոսի 6-ին, Երևանի երկաթուղային կայարանում, ներկայացվեցին երկու նոր ԷՊ2Դ էլեկտրագնացքներ, որոնք Հարավկովկասյան երկաթուղին գնել է ռուսաստանյան արտադրողից`«Տրանսմաշհոլդինգ» ընկերությունից:

Էլեկտրագնացքները կսպասարկեն ներհանրապետական ուղերթները դեպի Գյումրի և Երասխ, ինչը զգալիորեն կբարձրացնի փոխադրումների հարմարավետության մակարդակը: Այսպիսով, ՀԿԵ-ն ունի արդեն 4 նոր շարժակազմ, և արդիականացման ծրագիրը հետևողականորեն իրականացվում է:

ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը նշել է, որ կորոնավիրուսի և սահմանների փակման հետ կապված ոչ մի ժամանակավոր դժվարություն չի խանգարել այս ծրագրի իրականացմանը, էլեկտրագնացքները մատակարարվել են խոստացված ժամկետներում և այժմ անհրաժեշտ ստուգումներ կանցնեն:

«Վստահ եմ, որ մեր ուղևորները կգնահատեն հաճելի նորամուծությունները և կընտրեն երկաթուղին՝ հանրապետությունում ուղևորություններ կատարելու համար», - ասաց ընկերության ղեկավարը:

Հաջորդ տարի ՀԿԵ-ն նախատեսում է գնել ևս մեկ նոր էլեկտրագնացք և 50 նոր բեռնատար վագոններ:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կառավարության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան, արտադրող ընկերության ներկայացուցիչները:

Միջոցառման շրջանակներում ՀԿԵ-ն Բաց դռների օր կազմակերպեց մոտ 100 դպրոցականների համար, ովքեր ծանոթացան Երկաթուղու թանգարանի նորացված ցուցահանդեսին: Մոտ օրերս երիտասարդների շրջանում երկաթուղին հանրայնացնելու նպատակով ՀԿԵ-ն դպրոցականների համար նոր էլեկտրագնացքով Երևանից Գյումրի շրջագայություն կկազմակերպի:

ԷՊ2Դ էլեկտրագնացքը լիովին համապատասխանում է ուղևորափոխադրումների անվտանգության բոլոր կանոններին:

Նշենք, որ 2020 թվականի առաջին կիսամյակում ՀԿԵ-ն ներհանրապետական հաղորդակցությունում տեղափոխել է 137 հազար ուղևոր, իսկ 2021 թվականի նույն ժամանակահատվածում ՝ գրեթե 180 հազար ուղևոր ՝ ապահովելով 31% աճ:

6 августа парк компании «Южно-Кавказская железная дорога» пополнился еще двумя новыми электропоездами ЭП2Д, приобретенными у российского производителя - компании «Трансмашхолдинг». Электропоезда будут обслуживать пассажиров на внутренних рейсах в направлении Гюмри и Ерасха, что позволит существенно повысить уровень комфорта перевозок. Таким образом у ЮКЖД уже 4 новых подвижных состава для внутренних перевозок, и программа обновления последовательно реализуется.

В ходе торжественной церемонии презентации электропоездов на вокзале Еревана генеральный директор ЮКЖД Алексей Мельников отметил, что осуществлению этой программы не помешали никакие временные трудности в связи с коронавирусом и закрытием границ, электропоезда были доставлены в обещанные сроки и сейчас будут проходить обкатку перед выходом в рейс.

«Уверен, что наши пассажиры оценят приятные новшества, и выберут железную дорогу для своих путешествий по республике», - сказал руководитель компании.

В следующем году ЮКЖД приобретет еще один новый электропоезд и 50 новых грузовых вагонов.

В рамках мероприятия ЮКЖД организовала акцию «День открытых дверей» для 100 школьников, которые ознакомились с обновленной экспозицией Музея железной дороги. В ближайшие дни в целях популяризации сферы железных дорог среди молодежи ЮКЖД организует тур для школьников из Еревана в Гюмри на новом электропоезде.

Электропоезд ЭП2Д соответствует самым строгим требованиям, предъявляемым к безопасности пассажирских перевозок.

Отметим, что в 1-ой половине 2020 года в пригородном сообщении ЮКЖД перевезла 137 тысяч пассажиров, а за аналогичный период 2021 года – без малого 180 тысяч пассажиров, обеспечив рост в 31%.

965