«Ավարտվեցին Օլիմպիական խաղերը՝ վերադառնում եմ բրոնզե մեդալով»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։
«Այս երկար տարիների ընթացքում կարողացա Հայաստանի համար բոլոր կարևոր մրցաշարերից մեդալ նվաճել՝ Եվրոպայից, Աշխարհից և Օլիմպիական խաղերից։ Միայն Օլիմպիական մեդալ չունեի ու կարողացա համալրել իմ հավաքածուն։ Չկարողացա կրկնել Վլադիմիր Ենգիբարյանի հաջողությունը՝ դառնալ Օլիմպիական չեմպիոն, բայց այս մեդալով դարձա Հայաստանի պատմության մեջ ներկայիս միակ բռմցքամարտիկը, ով նվաճել է բոլոր մեծ մրցաշարերի մեդալները։ Իմ այս հաղթանակներով ես կարողացա օրինակ դառնալ նոր սերնդի բռնցքամարտիկներին և նրանց ցույց եմ տվել ճիշտ ճանապարհի ուղին։ Եթե Աստված կամենա, դեռ շատ երկար կփորձեմ ուրախացնել իմ հաղթանակներով։ Շնորհակալ եմ բոլորիցդ՝ սիրում եմ քեզ, իմ հայ ազգ։ Շնորհակալ եմ իմ թիմից՝ ովքեր լավագույնն են իրենց գործում»։