Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանը, օգոստոսի 1-ին դանակի 11 հարված ստանալուց հետո, օգոստոսի 9-ին տեղափոխվել է հիվանդասենյակ, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ավագանու արտահերթ նիստի օրակարգին անցնելուց առաջ հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Եղել է մահափորձ մեր գործընկերոջ նկատմամբ, դիմակավորված անձինք ներխուժել են բնակարան, ծեծի ենթարկել և 11 անգամ դանակով հարվածել: Աստծո կամոք, մեր գործընկերը չի մահացել: Անտոնյանը դանակահարությունից հետո, երեկ, արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ: Այս պահին դրական դինամիկա կա, ամեն ինչ նորմալ է ընթանում, կյանքին վտանգ չի սպառնում»,- նշեց քաղաքապետը:

Մարությանը շնորհակալություն հայտնեց այն բուժաշխատողներին, ովքեր անհապաղ գործողություններ են իրականացրել, ինչի շնորհիվ էլ Անտոնյանը ողջ է:

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:

1080