Սա դիտավորություն է. Ուրֆանյանի մայրը` շիրիմները պղծելու մասին
«Ես այսօր եմ հայտնաբերել: Նկատեցի` այն ունի յուղանման զանգված: Ում համար դրեցին այս տղաներն իրենց կյանքը»,- լրագրողներին ասաց Արցախի հերոս Արմենակ Ուրֆանյանի մայրը` Համեստ Ուրֆանյանը շիրիմների պղծման մասին խոսելիս:
Մոր խոսքով` արդեն երկրորդ դեպքն է, երբ շիրիմները պղծվում են: «Ծնողներին ցավ են ուզում պատճառե՞ն»,- հարցրեց Ուրֆանյանի մայրը:
Տիկին Համեստը պահանջում է պատժել նման արարք կատարողներին, քանի որ արդեն տեսախցիկներ կան դրված: «Ես չեմ հասկանում` այս երկու տղաներն են նրանց թշնամինե՞րը: Սա դիտավորություն է»,- մանրամասնեց հերոսի մայրը:
Հերոսի մայրը վստահ է` սա նույն` պետությանը վնաս տալու ձեռագիրն է, որը դրսեւորվել է կանգառները ջարդելիս: «Սա քաղաքական քայլ է»,- կարծում է հերոսի մայրը:
05 Սեպտեմբեր, 2020 18:11
1726
Վանաձորն էլ մերժեց. օգտատերը նոր լուսանկար է հրապարակել
16 Մայիս, 2021 03:08
10 մլն դրամ կտրամադրվի «Եռաբլուրում» հուղարկավորված զինծառայողների 8 ընտանիքների
09 Ապրիլ, 2026 11:45
«Խոնարհվում ենք»․ Անահիտ Մանասյանը Եռաբլուր է այցելել
27 Հունվար, 2026 22:35
Սուրեն Պապիկյանը հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն․ լուսանկարներ
27 Հունվար, 2026 14:01