ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել ու կից գրել.

«Այս ամպը օգոստոսի 11-ի երեկոյան նկարել են Սևանի արևմուտքում: Ամպի հիմքը մոտ 3կմ բարձրության վրա է, գագաթը կարող է հասնել 17-18կմ բարձրությունների, ուղղաձիգ հզորությունը 14-15կմ, գագաթին օդի ջերմաստիճանը -60...-70 աստիճան: Նման ամպից տեղում է ուժեղ կարկուտ, տեղատարփ անձրևներ, որը ուղեկցվում է ուժեղ քամիներով: Միջազգային անվանումը՝ cumulonimbus capillatus arcus

Լուսանկարը՝ Աշոտ Ղազարյանի»:

1295