Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Կապանից Քաջարան տանող երկու հատվածներում (կմ311+250-կմ313+000 և կմ316+350-կմ329+820) կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։

Մոտ 15 կմ երկարությամբ վերոնշյալ ճանապարհահատվածը գտնվում էր անբարեկարգ վիճակում։

Միջին նորոգման շրջանակներում նախատեսված է ճանապարհային ծածկի ֆրեզում, հարթեցնող շերտի տեղադրում, ճանապարհային պատվածքի վերին շերտի տեղադրում, փոսային նորոգում, կողնակների հարթեցում, ուղղորդող սյուների տեղադրում, գծանշում։

 

206