Ջրականում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 3 հայ զինծառայողի աճյուն
Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում դիրքային հատվածում օգոստոսի 19-ին հայտնաբերվել և Ստեփանակերտ է տեղափոխվել ևս 3 աճյուն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
«Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո:
2020 թվականի արցախյան պատերազմից անմիջապես հետո սկսված որոնումների ընթացքում, Արցախի կորուսյալ տարածքներից հայտնաբերվել և մինչ օրս տարհանվել է 1645 աճյուն»,- նշված է հաղորդագրության մեջ:
19 Օգոստոս, 2021 23:46
1028
ՍԱՏՄ-ն ամփոփել է մսի տաղավարներում իրականացված խստացված վերահսկողության արդյունքները
03 Հունվար, 2022 18:51
Մատաղիս-Թալիշ ուղղությամբ իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել
12 Օգոստոս, 2021 22:34
Տիգրանաշենում և Գնիշիկում իրականացված ծառատունկը լավ արդյունքներ է գրանցում
17 Հուլիս, 2021 00:48