
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Աղասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 18-ին Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Shamshyan.com-ի տեղեկություններով, Այդ օրը, ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 124 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ՝ 22-ամյա Հայկ Սարիբեկյանի վարած Opel Vectra մակնիշի և Լոռու մարզի բնակիչ՝ 47-ամյա Արայիկ Մուրադխանյանի վարած ԳԱԶ 31029 մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով վերջինիս ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչներ, 64-ամյա Շ. Է-ն և 33-ամյա Ս. Է-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։
Վարորդներից Հ. Սարիբեկյանը աշխատում է «Ջերմուկ գրուպ» ՍՊԸ-ում՝ որպես շուկայի զարգացման պատասխանատու։