Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 4-ից 7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 152 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 30, մարմնական վնասվածք հասցնելու՝ 28, խարդախության՝ 21, պաշտոնեական լիազորությունների չարաշահման` 15, թմրամիջոցի հայտնաբերման և ընտանեկան բռնության՝ 8-ական, թմրամիջոցի մաքսանենգության՝ 6, խուլիգանության՝ 3, անձի առևանգման, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, զենք-զինամթերքի առգրավման ու աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, յուրացման կամ վատնման, ապօրինի ծառահատման, որսագողության, կաշառակերության, անզգուշությամբ մարմնական վնասվածք պատճառելու, ավազակային հարձակում նախապատրաստելու և դրան դրդելու, ինքնիրավչության, թմրամիջոցի իրացման, սպանության սպառնալիքի, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ և ծեծի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 անհետ կորած, 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության՝ 4, անձնական ունեցվածքի գողության՝ 3, մարմնական վնասվածք հասցնելու և վրաերթի 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 43 պատահար. 3 մարդ զոհվել է, 71-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

122