Հաջորդ տարի աշխարհում կհայտնվի COVID-19-ի նոր տարբերակ, որը համաճարակի ավելի վտանգավոր փուլ կլինի, նախազգուշացրել է Ցյուրիխի Սայ Ռեդի բարձրագույն տեխնիկական դպրոցի իմունոլոգը Blick թերթին տված հարցազրույցում` հրապարակված օգոստոսի 23-ին:

«COVID-22-ը կարող է նույնիսկ ավելի վատը լինել »,- նշել է գիտնականը: Նրա խոսքով, շուտով Հարավային Աֆրիկայից Բետա և Բրազիլիայից Գամմա շտամները, որոնք արդեն իսկ ունեցել են մուտացիաներ, կդառնան էլ ավելի վարակիչ, և Դելտայի «հնդկական» տարբերակը «կսովորի շրջանցել իմունիտետը»: Եվ այդ փոփոխությունները, պնդում է Ռեդին, անխուսափելի են:

Այս առումով փորձագետը հայտարարում է, որ անհրաժեշտ է հնարավորինս շուտ հետազոտել կորոնավիրուսի նոր տարբերակը, որպեսզի պատվաստանյութ արտադրող ընկերությունները կարողանան արագ վերանայել իրենց դեղերը՝ վարակին հակազդելու համար: «Իմունային համակարգը և վիրուսը նման են երկու պարողի: Իմունիտետը, ասես, շարժվում է, և վիրուսը արձագանքում է դրան: Մենք դեռ երկար «կպարենք» դրա հետ: Հնարավոր է՝ մեր ողջ կյանքում»,- ամփոփեց իմունոլոգը:

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաշվարկել էր, որ Դելտայի շտամն արդեն գրանցվել է աշխարհի 142 երկրներում, Ալֆան՝ 185-ում, Բետան՝ 136 երկրներում և Գամման՝ 81-ում:

1764