Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում: Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
Հայտնաբերվել և Ստեփանակերտ է տեղափոխվել ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է ընդհանուր 1649 աճյուն:
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:
25 Օգոստոս, 2021 21:58
1058
Արցախում եւս մեկ ադրբեջանցի է պայթել ականի վրա
29 Նոյեմբեր, 2021 20:04
Ջրականում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն
28 Օգոստոս, 2021 22:47
Ջրականից տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն
29 Հուլիս, 2021 21:03
Արցախում եւս մեկ ադրբեջանցի է պայթել ականի վրա
29 Նոյեմբեր, 2021 20:04
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Ջաբրայիլի շրջանում
19 Ապրիլ, 2021 15:32
Ջրականի շրջանում Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 2 աճյուն
13 Ապրիլ, 2021 23:07