«Նոր Ալիք-2021» մրցույթի  հաղթող Սարո Գևորգյանը Instagram-ի էջում նոր լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել, որոնցում նրա ընկերներն ու հայտնի երգիչները շնորհավորում են նրա հաղթանակը։ Շնորհավորողների թվում են նաև  ռուսական շոուբիզնեսի հայտնի աստղերը:

Կարճ տեսանյութերից  մեկում երևում է, թե ինչպես է Սարոյին գրկում Դիմա Բիլանը՝ խոստովանելով, որ իրեն շատ է դուր եկել երիտասարդ երգչի կատարումը։ Այնուհետև Սարոյին մոտենում է  Ֆիլիպ Կիրկորովն ու ջերմագին շնորհավորում։

«Ցավդ տանեմ»,–ասում է Կիրկորովն ու գրկում Սարոյին։

 Նշենք, որ ռուսական էստրադայի փոփ-արքան տպավորված էր հայ երգչի ելույթից դեռևս մրցութային առաջին օրը։

Սարոյին շնորհավորել են նաև հայկական շոուբիզնեսի աստղերը, մասնավորապես Արամ MP3-ն և Սրբուհի Սարգսյանը։

«Այո, չէի էլ կասկածում, որ հաղթելու ես։ Անսահման հպարտ եմ ու երջանիկ, որ վերջապես հասար նպատակիդ»,–գրել է երգչուհին։

Նշենք, որ Սոչիում ավարտվեց «Նոր Ալիք-2021» մրցույթը, որի հաղթողը` 267 միավորով, դարձավ Հայաստանի ներկայացուցիչ Սարո Գևորգյանը: Այս տարի մրցույթին մասնակցել է 12 մասնակից աշխարհի 10 երկրից:


 

1289