Նորին գերազանցություն տիկին Անն Լույոն նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան. տեղեկացնում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատնից:

Նորին գերազանցություն պարոն Ժոնաթան Լաքոթն իր առաքելությունը կավարտի օգոստոսի 31-ին:

Դեսպանությունը ներկայացրել է Անն Լույոյի կենսագրական տվյալները:

Նա ծնվել է 1963 թ. սեպտեմբերի 5-ին:

Ստրասբուրգի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի դիպլոմ

Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի դիպլոմ (ռուսերեն, հունգարերեն):

Ռուսերեն լեզվի լիսանս:

Երկրորդ կարգի լիազոր նախարար շ:

Զբաղեցրած պաշտոններ՝

1989-1992 - ԱԳՆ կենտրոնական վարչակազմ (Եվրոպա)

1992-1995 - երկրորդ, այնուհետև առաջին քարտուղար Բրազիլիայում

1995-1998 - առաջին քարտուղար Մոսկվայում

1999-2001 - ԱԳՆ կենտրոնական վարչակազմ (Ռազմավարություն, ծրագրավորում և գնահատում) 

2005-2007 - (Միջազգային համագործակցություն և զարգացում)

2007-2009 - ԱԳՆ կողմից նշանակում է ստացել Cultures France-ում 

2015-2018 - Ծրագրի ղեկավար (Մշակութային, համալսարանական համագործակցություն և հետազոտություն)

2018 թ. - մարտից Համագործակցության և մշակութային հարցերի խորհրդական և Իսպանիայի Ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Մադրիդում:

1163