Քաբուլում տեղի ունեցած երկու պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնում է Afghanistan Times-ը:

«Թալիբան» շարժման ներկայացուցիչն էլ, ըստ TOLOnews-ի, հաղորդել է, որ Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է 52 մարդ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը հայտնել է, որ Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած պայթյունից տուժել են ՄԱԿ-ի աշխատակիցներ:

Քաբուլի միջազգային օդանավակայանի մոտ ահաբեկիչները երկու պայթյուն էր տեղի ունեցել, որոնցից առաջինը՝ օդանավակայանի հյուսիսային մուտքի, երկրորդը՝ Abbey հյուրանոցի մոտ, որտեղ ամերիկացիներ են հավաքված եղել:

Politico թերթը, հղում անելով ամերիկյան վարչակազմում ունեցած իր աղբյուրներին, գրել էր, որ տեղի ունեցածի պատասխանատվությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն է կրում: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ նշված խմբավորման զինյալները Աֆղանստանում ամերիկացիների և նրանց դաշնակիցների վրա հարձակվելու հնարավորություն են փնտրում:

292