Տեղեկացնում եմ,որ ժամը 20:00-ի դրությամբ, վերականգվել է Մ2 միջպետական ճանապարհի Գորիս-Շուռնուխ-Կապան հատվածի երթևեկությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:

՛՛Երթևեկության կազմակերպման փոփոխություն չի եղել:

Որոտան և Նոր Առաջաձոր հատվածներում տեղադրվել են բետոնե թափարգելներ՝ այդ հատվածներում երթևեկությունը դանդաղեցնելու նպատակով: Ճանապարհի այդ հատվածների հսկողությունը իրականացնելու են ռուս սահմանապահները՛՛,-նշել է նա:

991