Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած պայթյունները համարել է ահաբեկիչների կողմից Աֆղանստանում իրավիճակը բարդացնելու փորձ:

 

«Հարձակումները, որոնք իրականացվել են Աֆղանստանից օտարերկրյա զորակազմի դուրսբերման ֆոնին, ահաբեկիչների փորձն են՝  բարդացնելու այդ երկրում առանց այդ էլ բարդ իրավիճակը», – ասվում է մեկնաբանության մեջ:

Զախարովան կոչ է արել հնարավորինս արագ կարգավորել Քաբուլի օդանավակայանի շուրջ ստեղծված լարված իրավիճակը: Նա Աֆղանստանում խաղաղության և անվտանգության վերականգնման հույս է հայտնել:

256