Հուլիսի 27-ին Ադրբեջանում Հորդանանի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Հայաստանին սպառազինության մատակարարման վերաբերյալ տեղեկատվության կապակցությամբ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությանը: 

Աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպել են ԱԳ նախարարի տեղակալ Արազ Ազիմովն ու դեսպան Սամի Աբդուլլա Գոշեհի միջև: Կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Հայաստանին զենքի մատակարարման հարցը: Ադրբեջանի փոխարտգործնախարարը նշել է, որ այդ տեղեկությունը դժգոհություն է առաջացրել հանրության մոտ: 

Հորդանանի դեսպանն ասել է, որ «հասկանում է ադրբեջանական կողմի մտահոգությունը» և խոստացել ջանքեր գործադրել իրավիճակի լուծման համար:

Հիշեցնենք՝ InfoPort.am-ը ավելի վաղ գրել էր, որ Հայաստանը Հորդանանից «Նեյտրոն» ԳԱՄ ընկերության միջոցով ձեռք էր բերել ՕՍԱ—ԱԿՄ ՀՕՊ համակարգեր, որոնցով տավուշյան մարտերի ժամանակ խոցվեցին ադրբեջանական անօդաչու թռչող սարքեր, այդ թվում 30 մլն առժողությամբ «Հերմես» ԱԹՍ-ն։

 InfoPort.am

833