Բեյրութի Բուրջ-էլ-Բարաժնա թաղամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել։

Այս մասին «Արևելք»լրատվականը տեղեկություն է ստացել իր աղբյուրներից։

Լրատվականի ունեցած տվյալներով՝ պայթյունը եղել  է  ջրատաքացուցիչների «Աշ Շամի» գործարանում, ինչի  հետևանքով 5 մարդ զոհվել է։

Նշվում է նաև, որ զոհվածների թիվը կարող է աճել, քանի որ կան տասնյակ վիրավորներ։

Հաղորդվում է նաև, որ գործարանի սեփականատերը, որ Ալ Շամի ընտանիքից էր, նույնպես զոհվել է։

1485