ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գեւորգ  Պապոյանի նախագահությամբ օգոստոսի 31-ին գումարեց արտահերթ նիստ:

Օրակարգը հաստատելուց հետո քննարկվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:

Գեւորգ Պապոյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը, ըստ Դոնթի բանաձեւի, պատկանում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությանը: Խմբակցությունը գրավոր դիմել  եւ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Արթուր Խաչատրյանի թեկնածությունը: Պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացրեց թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը:

Քվեարկության արդյունքում Արթուր Խաչատրյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Քննարկվեց եւ հաստատվեց նաեւ հանձնաժողովի աշխատակարգը:
 
 
 

97