ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ ղարաբաղյան կարգավորման բանակցությունների վերսկսման հարցով Ադրբեջանի ներկայացուցիչների հետ համատեղ հանդիպման վերաբերյալ:

«Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է հարցի կարգավորմանը միայն խաղաղ բանակցությունների միջոցով, այնպես որ, այո, մենք պատրաստ ենք հանդիպման»,- ասել է Միրզոյանը Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Իր հերթին, Լավրովը ներկայացրել է ռուսական կողմի դիրքորոշումը՝ հայտարարելով «հավատարմություն այն փաստաթղթերին, որոնք մեր ղեկավարները եռակողմ ձեւաչափով հաստատել են անցյալ տարվա նոյեմբերի 9-ին եւ այս տարվա հունվարի 11-ին»:

858