Ֆրանսիացի հարձակվող Անտուան ​​Գրիզմանը «Բարսելոնայից» վարձավճարով տեղափոխվել է «Ատլետիկո», հայտնում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը:
 
Պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար, ակումբները կարող են այն երկարաձգել ևս մեկ տարով: «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը նշում է, որ «Ատլետիկոն» ամբողջությամբ կվճարի ֆուտբոլիստի աշխատավարձը: «Ատլետիկոն» պարտադիր գնման իրավունք ունի: Ինչպես հաղորդում է Reuters-ը, փոխանցման գումարը այս դեպքում կկազմի 40 մլն եվրո:
 
Գրիզմանը «Ատլետիկոյում» հանդես է եկել 2014-ից 2019 թվականներին, որից հետո տեղափոխվել է կատալոնական ակումբ:Մադրիդյան թիմի հետ հարձակվողը նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը, Եվրոպայի լիգան, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը, խաղացել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում:
1092